Ֆինանսական ուղեցույց

Դրոշմանիշային և առողջության ապահովագրավճարները 2026-ին

2026 թվականի net աշխատավարձը հաշվարկելիս եկամտային հարկից ու սոցիալական վճարից բացի կարևոր են ևս երկու պահումներ՝ դրոշմանիշային և առողջության ապահովագրավճարը։

Թարմացվել է՝ 3 օգոստոսի 2026 թ․

Դրոշմանիշային վճարի միջակայքները

Ամսական վճարը կազմում է 1 500 դրամ՝ մինչև 100 000 դրամ բազայի դեպքում, 3 000՝ մինչև 200 000, 5 500՝ մինչև 500 000, 8 500՝ մինչև 1 000 000, և 15 000 դրամ՝ ավելի բարձր բազայի դեպքում։

Առողջության ապահովագրությունը 2026-ին

Համակարգը ներդրվում է փուլերով։ 2026-ին ընդգրկված վարձու աշխատողների համար մինչև 500 000 դրամ աշխատավարձի դեպքում աշխատողի վճարը 4 800 դրամ է, իսկ 500 001 դրամից սկսած՝ 10 800 դրամ։ Ընդգրկման ամսաթիվը կարող է կախված լինել նախորդ ամիսների աշխատավարձից և կարգավիճակից։

Կարևոր նշում

Առողջության ապահովագրավճարի անջատիչը հաշվիչում թողեք միացված միայն այն դեպքում, երբ արդեն ընդգրկված եք համակարգում։ Կասկածի դեպքում ճշտեք գործատուի հաշվապահից։

Պաշտոնական աղբյուր

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենք